Միջազգային գիտագործնական սեմինար՝ մարտի 31-ին. օրակարգ
26.03.2015
Դիտումների քանակ՝ 538
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՊՏՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի (Մոսկվա) համատեղ նախաձեռնությամբ մարտի 31-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի (Տեմպուսի) նիստերի սրահում տեղի կունենա «Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարները. հայացք Հայաստանից» խորագրով միջազգային գիտագործնական սեմինար: Բացի կազմակերպիչ կողմերի ներկայացուցիչներից, կմասնակցեն նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի, ՀՀ պետական կառույցների, հետազոտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Այս հայտարարությունը, ինչպես նաև սեմինարի օրակարգը, որին կարող եք ծանոթանալ այստեղ, տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը: