Հանդիպում խոշոր աուդիտորական ընկերության ներկայացուցիչների հետ

13.11.2017
Դիտումների քանակ՝ 398

Կարևորելով բուհ-գործատու կապի ամրապնդումը` համալսարանի ուսանողներին մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման գործում աջակցելու նպատակով, ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը հանդիպում է կազմակերպում «Փրայսուոթերհաուս Յուպերս Արմենիա(PwC)» ընկերության ներկայացուցիչների հետ: Միջոցառումը տեղի է ունենալու  նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ին, Ֆինանսական ֆակուլտետի 206 լսարանում: