Միջազգային ամառային դասընթացի հրավեր
Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցացիան (Regional Science Association International) կազմակերպում է միջազգային ամառային դասընթաց՝ «Տարածաշրջանային կայուն զարգացմանն ուղղված միջդիսցիպլինար վերլուծություն և ռազմավարություն» խորագրով, որը տեղի կունենա 2015թ. հունիսի 1-5-ը, Հայաստանում:
Դասընթացը կվարեն միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ և կքննարկվեն հետևյալ թեմաները՝
- Տարածաշրջանային աճ և անհամաչափություն,
- Ֆիսկալ ապակենտրոնացում, արդյունավետություն և աճ,
- Տարածաշրջանային զարգացում և տարածքային կառավարում,
- Կառավարման որակը և տարածական անհավասարությունը,
- Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները,
- Ներդրումներ և ազդեցության գնահատում,
- Նորարարություններ և ձեռներեցություն,
- Կայուն զարգացում և գլոբալիզացիա,
- Գյուղատնտեսական ոլորտի տարածական մոդելներ,
- Տարածական մոդելի ներմուծումը էներգետիկ համակարգի օպտիպալացման գործընթաց,
- և այլն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝մարտ 2, 2015թ.
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
- Գիտական ինքնակենսագրություն (ներառյալ՝ անուն, ազգանուն, սեռ, հասցե, ծննդյան ամսաթիվ, ներկայիս կարգավիճակը և զբաղեցրած պաշտոնը),
- Նախկին և ներկայիս գիտական աշխատությունների կարճ նկարագրություն,
- Գիտաժողովի ընթացքում ներկայացվելիք նյութի վերնագիրը և ընդլայնված աբստրակտը,
Մանրամասների համար կարող եք այցելել դասընթացի պաշտոնական վեբ-կայք՝ http://www.armenia2015.regionalscience.org/index.html
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: