Հայտարարություններ՝ ԿԳՆ-ից

05.02.2015
Դիտումների քանակ՝ 438

Ուսման հրավեր՝ Հնդկաստանից

Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է հովանավորել Հայաստանից մեկ թեկնածուի` ուսանելու հինդի Ագրա քաղաքում գտնվող «Central Institute of Hindi» ինստիտուտում: 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար  կարող եք դիմել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն, հեռ.` 010-539173/4/5, ֆաքս` 010-533984, 539170, էլ. հասցե` hoc@embassyofindia.am  կամ  ambassador@embassyofindia.am :
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է` 25.02.2015թ.:

Տեղեկություններ կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-7212&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 :

Կարճաժամկետ ծրագրեր՝ ԱՄՆ Հարվարդի Քենեդու դպրոցում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստացել է տեղեկատվություն` ԱՄՆ Հարվարդի Քենեդու դպրոցի կողմից իրականացվելիք կարճաժամկետ ծրագրերի վերաբերյալ:
Ծրագրերի ժամկետների, վարձավճարների և պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ  www.exed.hks.harvard.edu   կայքէջից:

Հայտարարությունները՝ ԿԳՆ պաշտոնական կայքից: