«Լավագույն ուսանող» մրցույթի հրավեր

11.11.2014
Դիտումների քանակ՝ 445

Ուսանողական խորհուրդը իր 20 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է «Լավագույն ուսանող» մրցույթ:

Հաղթողը կարժանանա հատուկ մրցանակի, ինչպես նաև կստանա պլանշետ և ուղեգիր դեպի Եվրոպա` մասնակցելու գիտակրթական միջոցառման: Մրցույթը բաց է ՀՊՏՀբոլոր ուսանողների համար (կրթական աստիճանը` բակալավր, մագիստրոս):
Մրցույթի անցկացման կարգը  կարող եք բեռնել հետևյալ հղման միջոցով՝ https://www.dropbox.com/s/sr31rf3hv7w04qw/HPTH%20lavaguyn%20usanox.pdf?dl=1