Երիտասարդական նախագծերի մրցույթ

06.11.2014
Դիտումների քանակ՝ 534

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ  Խարկովի Սիմյոն Կուզնեցի անվան ազգային տնտեսագիտական համալսարանը հրավիրում է մեր բուհի ուսանողներին մասնակցելու գովազդային և PR-նախագծերի «Ոսկե կողմնացույց» 9-րդ միջազգային ուսանողական մրցույթին: Մրցույթի թեման է «Երիտասարդական նախագծեր. նախաձեռնություններ, իրադարձություններ, կազմակերպություններ և գործարարություն»: Մեկնարկում է 2014 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ եզրափակումը կկայանա 2015 թվականի ապրիլի 22-24-ը Խարկովում:

Մասնակցությունն անվճար է, հայտերն ընդունվում են  gc@hneu.edu.ua էլեկտրոնային փոստով, մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ը:

Մանրամասները՝ կից հղումներում.