Համաժողով՝ նվիրված տեղական ժողովրդավարության հիմնահարցերին
08.11.2017
Դիտումների քանակ՝ 396
Նոյեմբերի 10-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովը՝ նվիրված տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերի քննարկմանը: Համաժողովի նպատակն է տեղական ինքնակառավարման հարցերով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկել Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումները և դրան հաջորդող ապակենտրոնացման հեռանկարը:
Համաժողովի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ, նկարագրությանը՝ այստեղ, օրակարգին՝ այստեղ: