Աշխատանքի առաջարկ՝ «Զիգզագ»-ից

16.10.2014
Դիտումների քանակ՝ 657

«Զիգզագ» ընկերությանն անհրաժեշտ է  համակարգչային տեխնիկայի վաճառող – խորհրդատու:

Ինչպես լրացուցիչ տեղեկացրել են  ընկերությունից ՝
աշխատանք փնտրող, ակտիվ, ՏՏ ոլորտով հետաքրքրված ուսանողները կարող են դիմել. կա 2 թափուր հաստիք, որոնցից մեկը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի վաճառասրահում (այնտեղի աշխատանքային գրաֆիկը շատ ավելի հարմար է ուսանողների համար), մյուս աշխատատեղը գտնվում է կենտրոնում  և աշխատանքը ամբողջական դրույքով է:

Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ, չնայած` հայտարարության վերջնաժամկետը նշված է մինչև հոկտեմբերի 31-ը, սակայն ցանկանում են աշխատակից ընդունել մեկ շաբաթվա ընթացքում:

Աշխատանքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններին ծանոթացեք այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: