Կրթաթոշակային ծրագիր՝ Սլովակիայի Հանրապետությունից

13.10.2014
Դիտումների քանակ՝ 348

Սլովակիայի կառավարությունը ուսանողներին, ինչպես նաև գիտաշխատողներին և դասախոսներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար նախատեսված ազգային կրթաթոշակային ծրագրի շրջանակներում հայտարարել է 2014-2015 ուստարվա համար դիմումների ընդունում:
Դիմումաձևերը, ինչպես նաև ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել  www.scholarships.sk  կայքէջում: 2014-2015 ուստարվա համար առցանց դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 31-ը: 2014-2015 ուստարվա ամառային կիսամյակի համար դիմումներն ընդունվում են մինչև 2015թ. ապրիլի 30-ը:     

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: