«Կարիերայի օր-2014»
10.10.2014
Դիտումների քանակ՝ 470
«Կարիերայի օր-2014» միջոցառման նպատակն է բացահայտել և աջակցել գոյություն ունեցող ու սկսնակ ընկերությունների ձեռնարկատիրական էկոհամակարգին, ինչպես նաև սկսնակ և փորձառու մասնագետներին:
Այս հարթակի միջոցով
- Պոտենցիալ գործատուները (տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և միջազգային խոշորագույն ընկերություններ) հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ընկերությունն ու թափուր աշխատատեղերը, հանդիպելու բազմաթիվ պոտենցիալ դիմորդների և իրենց պահանջներին համապատասխանող թեկնածուների գտնելու,
- Պոտենցիալ աշխատակիցները հնարավորություն կունենան հանդիպելու փոքր, միջին և մեծ ընկերությունների, ինչպես նաև սկսնակ ձեռնարկությունների և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներին: Մասնագետները եզակի հնարավորություն կունենան հայաստանյան աշխատաշուկայի առաջնակարգ ընկերություններին ծանոթանալու և կատարելու իրազեկ ընտրություն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://www.luys.am/am/events/career-fair
https://www.facebook.com/events/343577559157409/ :
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: