DAAD-ի ներկայացուցիչները՝ ՀՊՏՀ-ում
27.09.2014
Դիտումների քանակ՝ 684
Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության) աշխատակիցները կներկայացնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության համալսարանների ուսումնական ծրագրերը և Գերմանիայում ուսանելու հնարավորությունները:
Ուսումնական ծրագրերին կարող են մասնակցել գերմաներեն կամ անգլերեն լեզուներին գերազանց տիրապետող ուսանողները:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: