Կլոր սեղան-քննարկում՝ ՀՊՏՀ-ում

24.09.2014
Դիտումների քանակ՝ 655

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք) «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա հինգերորդ կլոր սեղան-քննարկումը:

Քննարկումն այս անգամ կանցկացվի «Ֆինանսական համակարգի դերը ներառական աճի խթանման գործընթացում» խորագրի ներքո: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ ԿԲ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծությունների բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը, հանդես կգա «Ֆինանսական հատվածի աջակցությունը ներառական տնտեսական աճին» թեմայով զեկուցմամբ: