Սեմինար՝ «Ամբերդում»
22.09.2014
Դիտումների քանակ՝ 505
Վաղը՝ սեպտեմբերի 23-ին , ժամը 14:30-ին, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում (թիվ 5-րդ մասնաշենքի 10-րդ հարկ) տեղի կունենա «ՀՀ տնտեսական աճի միտումները մաքսային միությանն անդամակցելու պայմաններում» խորագրով գիտական սեմինար: Այն կազմակերպվում է «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները մաքսային միության անդամակցության պայմաններում» հետազոտական թեմայի շրջանակներում:
Բանախոսն է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:
Այս մասին հայտնում են կենտրոնից: