«Չինական Մեծ Պատ» կրթաթոշակի տրամադրում

06.03.2018
Դիտումների քանակ՝ 511

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար նախաձեռնում է «Չինական Մեծ Պատ»  կրթաթոշակների տրամադրման գործընթաց` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:

Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և գիտահետազոտողների համար, ովքեր ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուն անգլերենն է. բացառիկ դեպքերում, թեկնածուներից կարող են պահանջել անցնել չինարենի դասընթացներ՝ նախքան ընտրված ոլորտներում ուսումնառության կամ գիտահետազոտական աշխատանքների մեկնարկը:

Մեծապես խրախուսվում է կին թեկնածուների ներկայացումը:

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հրավերով հետաքրքրված ՀՊՏՀ ուսանողները կարող են դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին, իսկ դասախոսները՝ գիտության և ասպիրանտուրայի բաժին: Վերջնաժամկետն է մինչև ս.թ. մարտի 12-ը, ժամը 13.00-ը: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու: