Հայտարարություններ՝ ԿԳՆ-ից

20.08.2014
Դիտումների քանակ՝ 577

Ստորև ներկայացնում ենք Կրթության և գիտության նախարարությունից ստացված երկու հայտարարություն.

Չեխիայի ֆինանսների և կառավարման համալսարանը իրականացնում է ուսուցում տնտեսագիտության, իրավաբանության, ԶԼՄ-ների և հաղորդակցության բնագավառներում: 
Ուսուցումը կազմակերպվում է չեխերեն և անգլերեն լեզուներով` ինչպես առկա, այնպես էլ հեռակա համակարգերում: 
Մանրամասն տեղեկություններ  կարելի է ստանալ կից նյութերից   կամ www.vsfs.cz/en  կայքէջից:  

Չեխիայի Հանրապետության կառավարությունը 2015-2016 ուսումնական տարվա համար հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հատկացվել է 5 կրթաթոշակային տեղ՝ չեխերեն (3 տեղ) և անգլերեն (2 տեղ) լեզուներով ուսանելու նպատակով: Ցանկացողները պետք է մինչև սույն թվականի  սեպտեմբերի 30-ը գրանցվեն  http://registr.dzs.cz/registr.nsf  կայքէջում:

Կից`  մրցույթին մասնակցելու դիմումները և մանրամասն տեղեկատվությունը: