Ուշադրություն դիմորդներին

08.07.2014
Դիտումների քանակ՝ 672

Սիրելի դիմորդներ, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից տեղեկացնում են, որ ավարտական վկայականների՝ ատեստատների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է, ժամը 17.30-ը: Բոլոր այն դիմորդները, որոնք դեռևս չեն ներկայացրել իրենց ատեստատները, պետք շտապեն: Ընդունող հանձնաժողովին ատեստատի հետ ներկայացնել նաև ստացականը: Դիմորդի փոխարեն փաստաթղթերը կարող է  ներկայացնել ծնողը: