Կրթական ցուցահանդեսի հրավեր

26.06.2014
Դիտումների քանակ՝ 416

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ստացել է 2014 թվականի հոկտեմբերի 17-19-ին և 2015 թվականի մարտի 27-29-ին Սոֆիայում կայանալիք «Կրթություն առանց սահմանների» կրթական ցուցահանդեսների հրավեր: Ցուցահանդեսներին կարող են մասնակցել Հայաստանի բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
 Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ  www.edu-fair.info կայքէջից: 

 Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: