Գրագիտության միջազգային մրցույթ (UNESCO)

19.06.2014
Դիտումների քանակ՝ 382

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի կողմից Հայաստանին առաջարկվում է մասնակցել Կոնֆուցիուսի և Սեյջոնգ թագավորի մրցանակների համար հայտարարված Գրագիտության միջազգային մրցույթներին: 
Նշված մրցանակները շնորհվում են ամեն տարի այն անհատներին, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ակնառու ներդրում են ունեցել գրագիտության տարածման գործում:
Յուրաքանչյուր մրցանակակիր ստանալու է դրամական պարգև, արծաթե շքանշան և դիպլոմ:
Այս տարվա մրցանակների ընդհանուր թեման է «Գրագիտությունը հանուն կայուն զարգացման»: Դրա շրջանակներում  Կոնֆուցիուսի մրցանակի համար կարևոր է համարվելու «Գյուղում ապրող չափահասներ և դպրոցից դուրս մնացած երիտասարդություն, հատկապես կանայք և աղջիկներ» ուրույն թեման, իսկ Սեյջոնգ թագավորի մրցանակի համար` «Գրագիտությունը բազմալեզու համատեքստում» թեման:
Կոնֆուցիուսի մրցանակի համար առաջարկվում է ներկայացնել առավելագույնը երեք թեկնածություն, իսկ Սեյջոնգ թագավորի մրցանակի համար` երկու թեկնածություն:
 Բոլոր պահանջվող փաստաթղթերը`  լրացված հայտաձևերը, ինչպես նաև կարևոր լրացուցիչ նյութերը` տեսաերիզները, հրատարակումները և այլն մինչև ս.թ. հունիսի 20-ը պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին:       

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից: