Անդամակցության հրավեր

10.06.2014
Դիտումների քանակ՝ 298

Հարգելի´ դասախոսներ, ասպիրանտներ և մագիստրոսներ.

եթե ցանկանում եք անդամակցել «Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայի» հայաստանյան  ներկայացուցչութանը, ապա անհրաժեշտ է մինչ ս.թ. հունիսի 13-ը լրացնել համապատասխան հայտադիմումը և այն ուղարկել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի՝ int@asue.am էլեկտրոնային հասցեով:

Ասոցիացիային  անդամակցությունը  հնարավորություն է տալիս մասնակցելու տարածաշրջանային գիտության համաեվրոպական և համաշխարհային ցանցի աշխատանքներին, տպագրելու հոդվածներ, մասնակցելու միջազգային գիտաժողովներին, ամառային դպրոցներին և սեմինարներին: Ասոցիացիայի մասին ամբողջական տեղեկատվությունը ներկայացվում է կից փաստաթղթում:

Հայտադիմումի ձևին ծանոթացեք այստեղ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: