Դասախոսական մրցույթ՝ Բուլղարիայում դասավանդելու համար
02.11.2017
Դիտումների քանակ՝ 576
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, «Էրազմուս+» ծրագրի շրջանակում, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ Տսենովի տնտեսագիտության ակադեմիայում (Բուլղարիա) մեկ շաբաթով դասախոսելու համար:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակիվերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility - Tsenov Academy of Economics".
- անձնագրի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
- մոտիվացիոն նամակ (անգլերեն),
- Տսենովի տնտեսագիտության ակադեմիայում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն),
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում):
Դուք կարող եք համոզվել, որ հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է՝ պատասխան հաղորդագրության միջոցով (մեկ աշխատանքային օրվա ընթացքում): Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: