Ուսումնառության վերջնարդյունքների քննարկում՝ ՀՊՏՀ-ում
29.05.2014
Դիտումների քանակ՝ 902
Մայիսի 30-ին, ժամը 15.30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք) «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա թվով երրորդ կլոր սեղան-քննարկումը:
Այս հանդիպումը կկազմակերպվի «Շահակիցների պահանջմունքներին ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանության խնդիրները» թեմայով:
Կներկայացվեն «Միջին մասնագիտական կրթության բարեփոխումներն ու աշխատաշուկային համարժեք հմտությունների ձևավորումը» և «Հետազոտությունն ու զարգացումը համալսարանի արդիականացման հիմքում» հիմնական զեկուցումները: