Հայտարարություններ ԿԳՆ-ից
Մրցույթ` միջազգային մրցանակի համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հայտարարել է մրցույթ` “L’OREAL-UNESCO Awards for Women in Physical Sciences – 2015” միջազգային մրցանակի համար:
Հինգ մրցանակները` յուրաքանչյուրը 100000 եվրո, նախատեսված են ֆիզիկայի ոլորտում իրենց գիտական հետազոտություններով աչքի ընկած հինգ ակնառու կին գիտնականների համար:
Մրցանակի համար թեկնածության առաջադրումը պետք է կատարվի գրավոր` նշանավոր գիտնականի կողմից: Ինքնաառաջադրված կամ ընտանիքի անմիջական անդամների կողմից ներկայացված թեկնածությունները չեն քննարկվի հանձնաժողովի կողմից:
Թեկնածությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով` www.fwis.fr հարթակի միջոցով:
Թեկնածություն առաջադրելու իրավասություն ունեցող անձանց ցանկին և ներկայացման եղանակի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութերից:
Ծրագրի հրավեր
2014 թվականի սեպտեմբերի 14-19-ը Դյուկ միջազգային զարգացման կենտրոնը միջազգային զարգացման կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի (DCID) շրջանակներում իրականացնում է «Գնագոյացում. քաղաքականություն և փորձ» ծրագիրը (ԱՄՆ):
Մասնակցելու կամ մեկ կամ մի քանի մասնակիցների հովանավորությունը ստանձնելու, ինչպես նաև առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և առցանց գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.dcid.sanford.duke.edu/transferpricing կայքէջը:
Հայտարարությունները՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: