Գանձապահի թափուր աշխատատեղ

16.05.2014
Դիտումների քանակ՝ 556

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն  հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկման բաժնում հայտարարում է գանձապահի թափուր աշխատատեղի մասին: Աշխատանքի նկարագրությունն է՝ հաճախորդների հաշվարկադրամարկղային գործառնությունների իրականացում: Հիմնական պարտականություններն են՝

  • Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում,
  • Կանխիկ և անկանխիկ  արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում, հաճախորդի սպասարկում,
  • Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում,
  • Պլաստիկ  քարտերի սպասարկում POS TERMINAL սարքի միջոցով,
  • Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում:

Նվազագույն պահանջներն են՝ Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական,  հաշվապահական կրթություն     / մագիստրատուրա 2-րդ կուրս/, կանխիկ դրամական արժեքները ճանաչելու և բնորոշելու ունակություն, ազնվություն, հաղորդակցման լավ հմտություններ, MS Word, Excel, Outlook համակարգչային ծրագրերի իմացություն, հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն:

Վարձատրությունը՝ 100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ` Բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Ամերիաբանկ» ՓԲԸ պաշտոնական կայքից բեռնել դիմում հայտը, լրացնել այն և ուղարկել հետևյալ էլ. փոստին` hr.branch@ameriabank.am:

Նամակի վերնագրում պետք է  նշել պաշտոնի և Ձեր ուսումնական հաստատության անվանումը: Դիմումներն ընդունվում են  սույն թվականի մայիսի 13-19-ը: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: