«EducationUSA». ցուցահանդես Երևանում
06.05.2014
Դիտումների քանակ՝ 446
«Education USA» կրթական խորհրդատվական կենտրոնը սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 16.00-18.00-ն «Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում (հասցե՝ Ամիրյան 1) կկազմակերպի «EducationUSA» կրթական ցուցահանդեսը՝ ԱՄՆ մի շարք համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ:
«EducationUSA» կրթական ցուցահանդես այցելելու համար կարող եք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը՝ http://www.surveymonkey.com/s/EducationUSAAlumniFair2014
«EducationUSA» կրթական ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել «EducationUSA» կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանին, հետևյալ հասցեով՝ educationusa@americancouncils.am կամ զանգահարել (10) 56 00 45 հեռախոսահամարով:
Տեղեկատվությունը՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: