Ավարտվել է հայտերի ընդունման ժամկետը

05.05.2014
Դիտումների քանակ՝ 354

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրության 27-րդ կետի, համալսարանի գիտական խորհրդի 2014 թվականի մարտի 26-ի որոշման, ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանի համաձայն, ավարտվել է ՀՊՏՀ-ում հայտարարված գիտաուսումնական խմբերի հետազոտական նախագծերի մրցույթի հայտերի ընդունման ժամկետը: Ընդհանուր առմամբ, ներկայացվել են 23 հայտ, որոնց կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում:

Մրցույթի հաղթողների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ներքին և արտաքին փորձաքննության արդյունքներն ամփոփելուց հետո:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ գիտության բաժնից: