Պրակտիկայի հնարավորություն «ՎՏԲ» բանկում

30.04.2014
Դիտումների քանակ՝ 716

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է չվճարվող պրակտիկայի հնարավորության մասին՝ բանկի մասնաճյուղերում (առնվազն 1 ամիս տևողությամբ)՝  Երևան,  Արարատ,  Մասիս,  Հրազդան, Չարենցավան, Ալավերդի, Վարդենիս, Մարտունի, Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Սիսիան, Գորիս, Վայք, Մեղրի քաղաքներում: Պրակտիկայի օրերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամերը՝ համաձայն պայմանավորվածության: Պրակտիկայի նկարագրությունը՝  հաճախորդների պահանջմունքների բացահայտում, հաճախորդներին խորհրդատվության տրամադրում վճարային տերմինալներից օգտվելու վերաբերյալ, բանկի պրոդուկտների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրում, այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:

Պահանջվող որակավորումներն են՝

  • բարձրագույն կրթություն (3-րդ և բարձր կուրսերի ուսանող)
  • հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է :
  • բանկային գործի որոշակի իմացություն,
  • բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • բարեհամբույր վերաբերմունք հաճախորդների հանդեպ,

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@vtb.am  հասցեին՝ հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշելով` Intern at VTB :

Պահանջներին համապատասխանող պրակտիկանտները կընտրվեն հարցազրույցի միջոցով:  Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 11-ը:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: