Ապրիլի 21-ի աշխատանքային օրը տեղափոխվում է ապրիլի 26
17.04.2014
Դիտումների քանակ՝ 480
Հարգելի գործընկերներ, ուսանողներ, հիշեցնում ենք, որ ՀՀ Կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» որոշմամբ, ի թիվս մի քանի այլ օրերի, 2014թ. ապրիլի 21-ի (երկուշաբթի) աշխատանքային օրը տեղափոխել է ապրիլի 26 (շաբաթ):
Ապրիլի 20-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, իսկ յուրաքանչյուր տաղավար մեծ տոնից հետո մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակման օր:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը աշխատանքային օր չէ, լրանում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: