Վաղը համաքաղաքային շաբաթօրյակ է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղը՝ ապրիլի 12-ին, մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ. փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացվեն սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ծառատունկ:
Համաքաղաքային շաբաթօրյակին կմասնակցի նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ ապրիլի 12-ին առավոտյան 9.30-ին համալսարանի տնտեսական մասի աշխատակիցները, դասախոսները, ուսանողները պետք է հավաքվեն համալսարանի բակում և մասնակցեն Շախմատի տան և Մ. Նալբանդյանի պուրակի մաքրմանն ու բարեկարգմանը:
Զեյթունում գտնվող ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները կմասնակցեն շաբաթօրյակին՝ իրենց մասնաշենքում և հարակից տարածքում: