Ծրագրի ներկայացում

09.04.2014
Դիտումների քանակ՝ 379

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»  ընկերությունը ավարտական կուրսերի ակտիվ ուսանողներին, ովքեր ցանկանում են աշխատանքային փորձ ձեռք բերել միջազգային առաջատար ընկերությունում,  հրավիրում է մասնակցելու  «Aspire»  ծրագրին: Ընկերության ներկայացուցիչների հետ  ապրիլի 17-ին, ժամը 15.00-ին, ՀՊՏՀ-ում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում մանրամասն կներկայացվի ծրագիրը (հարցերի դեպքում  դիմել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն):

Ուսանողներն, ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրին,  պետք է մինչև սույն թվականի մայիսի 15-ը ուղարկեն իրենց ինքնակենսագրությունն (CV ) ու ուղեկցող նամակը (cover letter) pma.intern@pmi.com  էլ. հասցեով կամ  jobfinder.am  կայքով: Մանրամասների համար կարող եք զանգահարել  նշված հեռախոսահամարով՝ 077 229 119 :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: