«Ակտիվ վաճառքներ» ծրագրում աշխատելու հրավեր

25.03.2014
Դիտումների քանակ՝ 401

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) երիտասարդ, շփվող ու ինքնավստահ երիտասարդներին  հրավիրում  է  միանալու «Ակտիվ վաճառքներ»  ծրագրին:

Դուք հնարավորություն կունենաք գումար վաստակել, համատեղել ուսումը և պրակտիկ զբաղվածությունը, իրականացնել Ձեր ցանկությունները և ձեռք բերել անփոխարինելի փորձ՝ ապագա ձեռնարկումների համար:

Պարտականություններն են՝

  • Ընկերության բոլոր առկա ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքի զարգացման գործընթացներին ակտիվ մասնակցության ցուցաբերում,
  • Վաճառքի և սպասարկման գրասենյակներում ցուցադրված սարքավորումների և աքսեսուարների վաճառքի իրականացում,
  • Վաճառքի և սպասարկման գրասենյակների հաճախորդներին ակտիվ խորհրդատվության իրականացում:

Պահանջներն են՝

  • Բարձրագույն (ցանկալի), թերի բարձրագույն կամ միջնակարգ կրթություն:

Կարևոր է հետևյալը`

  • Ակտիվ վաճառք իրականացնելու հմտություն,
  • Մարդկանց հետ շփվելու ունակություն և ցանկություն,
  • Բանակցություն վարելու ունակություն,
  • Արդյունքների վրա կողմնորոշում,
  • Սովորելու բարձր ունակություն,
  • Ակտիվ և հաղորդակցվող,
  • Բարյացակամություն,
  • Գրագետ և հստակ խոսք:

Beeline- ում «Ակտիվ վաճառքներ» ծրագրի առավելություններն  են`

  • Փորձառու մասնագետների հետ պրակտիկ փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • Ուսումն ու պրակտիկան համատեղելու հնարավուրություն, եթե Դուք ուսանող եք,
  • Անվճար թրեյնինգ անցնելու հնարավորություն:

Կարող եք ուղարկել  Ձեր ինքնակենսագրությունը hrm@beeline.am էլ. հասցեին:

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը, հեռ.՝ 010-290541, 202679, հասցե`  ք. Երևան, Ահարոնյան 2:

Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: