Փոխանակման ծրագիր (Սլովակիայի Հանրապետություն)
24.03.2014
Դիտումների քանակ՝ 453
Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2013 թվականից իրականացնում է փոխանակման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները և դասախոսները:
Ծրագրի տևողությունը՝ 1-ից 12 ամիս է:
Ցանկացողները պետք է գրանցվեն www.scholarships.sk կայքէջում և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն մինչև ս.թ. ապրիլի 30-ը:
Տեղեկությունը՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: