MBA մագիստրոսի կրթական ծրագրին Մեծ Բրիտանիայի համալսարաններում դիմել ցանկացողների համար

21.03.2014
Դիտումների քանակ՝ 583

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՊՏՀ բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները և շրջանավարտները բացառիկ հնարավորություն ունեն դիմելու բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրին Մեծ Բրիտանիայի հետևյալ համալսարաններում՝ Չեստերի համալսարան (University of Chester), Անգլիա Ռուսկին համալսարան (Anglia Ruskin University), Լոնդոնի Կոմերցիայի դպրոց (London School of Commerce), Լոնդոնի Բիզնեսի և իրավագիտության դպրոց (London School of Business and Law), Քարդիֆի Մետրոպոլիտան համալսարան (Cardiff Metropolitan University):

Մարտի 26-ին, չորեքշաբթի, ժամը 12:30-ից 14:30-ը ընկած ժամանակահատվածում ՀՊՏՀ  արտաքին կապերի բաժնում (գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ) կարող եք հանդիպել վերոնշյալ համալսարանների ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն վերոնշյալ ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող ծրագրերը, ընդունելության ընթացակարգերը: