«Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի հրավեր

20.03.2014
Դիտումների քանակ՝ 425

«Կոկա-Կոլա» ընկերությունը «Շրջանավարտ ուսուցանվող» ծրագրի շրջանակներում հրավիրում է ուսանողներին մասնակցելու դեպի գործարան կազմակերպվող այցելությանը:

Այցելութունները տեղի կունենան մարտ ամսվա վերջին տասնօրյակից սկսած:

Ընկերությունում կան թափուր  աշխատատեղեր, որոնց կարող են դիմել բուհի ավարտական կուրսերի ուսանողները.

•           Ֆինանսներ,

•           Կադրեր,

•           Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,

•           Տեխնիկական (էլեկտրոնիկայի մասնագետներ, մեխանիկներ),

•           Կոմերցիոն :

Ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն, որն էլ տրամադրել է հայտարարությունը:

Դիմելու վերջնաժամկետն  է  մարտի 25-ը:

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների անհրաժեշտության դեպքում նույնպես կարող եք դիմել կարիերայի և մարքեթինգի կենտրոն: