«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ- 2015»

18.03.2014
Դիտումների քանակ՝ 482

Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ կազմակերպում է «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» 
(«ՄԽԿ-2015»)  ծրագիրը, որին ինչպես նախորդ յոթ տարիներին, այնպես էլ գալիք տարում հրավիրված են երեք բուհավարտներ Հայաստանից:  
«ՄԽԿ-2015» ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած և Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները: 
 Մասնակիցները հնարավորություն կունենան 15-շաբաթվա գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին: 
Կրթաթոշակառուներին ամսական տրամադրվում է 450 եվրո և «ՄԽԿ-2015» ծրագիրը հոգում է բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը:  
Կրթաթոշակների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է  2014 թ. հունիսի 30-ը:
Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ  www.bundestag.de/ips  կայքէջից: 

Տեղեկատվությունը ԿԳ նախարարության պաշտոնական կայքից է: