Ի գիտություն առաջին կուրսեցիների

14.03.2014
Դիտումների քանակ՝ 471

Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մեր համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներն այսուհետ կարող են իրենց ուսանողական տոմս համարվող նույնականացման էլեկտրոնային քարտերով զեղչեր ստանալ մի շարք ընկերություններից, որոնց ապրանքանիշերը տպագրված են քարտի դարձերեսին: Քարտի վավերականության ժամկետն անցած լինելու դեպքում ընկերության նշված պարտավորությունը չի գործում:

Ներքևում ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնցից կարող եք ստանալ զեղչեր.

-«Բյուրոկրատ» գրախանութ`  3%,

-Արամ Խաչատրյան համերգասրահ` 30% , Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգների համար,

-«Անտարես» ՍՊԸ` 10%,

-«Նոյան տապան» ՍՊԸ` 8%,

-«Ակվալենդ» համալիր` 5%,

-«Ակվատեկ» համալիր` 15%: