Քարնեգի կրթաթոշակային ծրագիր

12.03.2014
Դիտումների քանակ՝ 445

ԿԳՆ նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է հերթական կրթաթոշակային ծրագրի մասին՝ ԱՄՆ-ում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների համար:
 
Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհուրդը հայտարարում է Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը՝ 2014-2015թթ. ուստարվա համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներին  անհատական, գիտական աստիճան չտվող հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ի համալսարաններում և ինստիտուտներում: Ծրագրի մասնակիցները 4 ամսվա ընթացքում պետք է հետազոտություններ իրականացնեն նախապես ընտրված թեմայով և  վերադարձից հետո ներկայացնեն 15-ից 30 էջի սահմաններում ակադեմիական աշխատանք, կարդան դասախոսություններ՝  խթանելու  բարձրագույն կրթության զարգացումը:
Ծրագրի մասնակիցները կստանան. 1) իրենց բնակության վայրից մինչև ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարան և հետադարձ ճանապարհածախս 2) մեկնումից առաջ, ինչպես նաև Վաշինգթոն քաղաքում կողմնորոշիչ հանդիպում, 3) ամսական թոշակ, 4) առողջական ապահովագրություն  5) գրադարաններից ու արխիվներից օգտվելու հնարավորություն և մասնակցություն շրջանավարտների համար նախատեսված միջոցառումներին: Ի լրումն, ծրագրի բոլոր մասնակիցները կկարողանան դիմել գիտական զարգացման ֆոնդին՝ գրքեր գնելու, տեխնոլոգիաներ և հետազոտության համար անհրաժեշտ այլ նյութեր ձեռք բերելու կամ ԱՄՆ-ում համապատասխան մասնագիտական խմբերի հետ կապ հաստատելու և գիտաժողովների մասնակցելու համար: 
Ծրագրի դիմորդները պետք է
•Լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացի,
•Լինեն ասպիրանտ, դասախոս կամ գիտնական, ովքեր վերջին շրջանում հետազոտական աշխատանքներ չեն իրականացրել ԱՄՆ-ում,
•Ունենան կամ դիմումի պահին պաշտպանելիս լինեն թեկնածուական աստիճանը 
•Ունենան հրատարակություններ (ասպիրանտները կարող են նշել գիտաժողովների ժամանակ իրենց ներկայացրած աշխատանքները) համապատասխան ոլորտում
•Տիրապետեն անգլերեն լեզվին,
•Հետազոտությունն իրականացնեն հետևյալ թեմայով՝ «Հարավային Կովկաս. Կյանքն անցումային շրջանում»,  
•Ի վիճակի լինեն ստանալ ԱՄՆ մուտքի J տեսակի արտոնագիր,
•Կարողանան ԱՄՆ-ում հետազոտությունները սկսել 2014թ. սեպտեմբերին կամ 2015թ. հունվարին:
Դիմումների հանձնման վերջնաժամկետն է 2014թ. ապրիլի 30-ը (Թբիլիսիի ժամանակով ժամը 17:00-ն)
Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ http://www.nceeer.org:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ալեքսեյ Խարլամովին՝ alexei@nceeer.org   էլ. հասցեով:

Դիմումի ձևը կարող եք ներբեռնել edu.am կայքից, հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-6598&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 :