Ծրագրի ներկայացում՝ ՀՊՏՀ-ում
11.02.2014
Դիտումների քանակ՝ 663
Հարգելի ուսանողներ, մեր համալսարանի արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին «Irex»-ի երևանյան գրասենյակի տնօրեն Ժաննա Խաչատրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում կներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից հայտարարված «Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ» ծրագիրը:
Ծրագրին կարող են դիմել բարձր առաջադիմություն ունեցող, անգլերենին տիրապետող բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները:
Հետաքրքվողները հրավիրվում են հանդիպման: