Կրթաթոշակային ծրագիր (Հնդկաստան)

24.12.2013
Դիտումների քանակ՝ 352

Հնդկաստանի Հանրապետության մշակութային կապերի խորհուրդը (ICCR) ՀՀ քաղաքացիներին առաջարկում է երկու կրթաթոշակային տեղ՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Դիմորդների փաստաթղթերը ներկայացնելուց հետո ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը կհամաձայնեցնի թեկնածությունները ICCR-ի հետ, որի դրական պատասխանը ստանալուց հետո հայ դիմորդները կմեկնեն Հնդկաստան: 
Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 53-91-73/4/5 հեռախոսահամարներով կամ   amb_office@embassyofindia.am  էլեկտրոնային փոստով:   
Դիմումներն  ընդունվում  են  մինչև  2014 թվականի  հունվարի  15-ը:
Կից՝  հարցաթերթիկի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկն ու հարցաթերթիկի նմուշը:

Տեղեկությունը ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: