Մեկնարկում է ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակներ շնորհելու գործընթացը

25.10.2017
Դիտումների քանակ՝ 421

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թ. մրցանակներ շնորհելու գործընթացի մեկնարկի մասին: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝  լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
• բնական գիտություններ,
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
• ֆիզիկա,
• բժշկագիտություն,
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր),
• գրականություն (գեղարվեստական,գեղարվեստա-թարգմանական),
• հումանիտար գիտություններ:
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը,  որոնք առաջին անգամ հրատարակվել,  հրապարակվել, կատարվել,  ցուցադրվել,  բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2015-2017 թթ. ընթացքում:
Հայտերն ընդունվում են 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Մրցանակաբաշխության վերաբերյալ այլ մանրամասներ իմանալու,  ինչպես նաև ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար կարող եք այցելել  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք (http://himnadram.org/index.php?id=24162&lang=2):


ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին