«Բաց դռների օր»՝ «Պրոկրեդիտ Բանկում »

19.11.2013
Դիտումների քանակ՝ 344

Երիտասարդ բանկիրների ծրագրի շրջանակներում  «ՊրոԿրեդիտ Բանկը» նոյեմբերի 21-ին, ժամը, 14:30-ին (տևողությունը` 1 ժամ) կազմակերպում է «Բաց դռների օր»:

Հանդիպման ընթացքում դուք կստանաք ծրագրի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն կծանոթանաք՝

  • Ծրագրի բովանդակությանը և նպատակներին,
  • Դիմելու նոր՝առցանց (online) կարգին,
  • Ընտրության փուլերին,
  • «ՊրոԿրեդիտ Բանկում» կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին:

Հասցե՝  «ՊրոԿրեդիտ Բանկի»  գլխամասային գրասենյակ, Տերյան 105/1,  Ցիտադել  բիզնես կենտրոն, 6-րդ հարկ 603 սենյակ:

Մասնակցելու համար գրանցվեք՝ զանգահարելով 010  546 092, 093 190 930հեռախոսահամարներով (երկ-ուրբաթ 09:00-13:00 և 14:00-18:00):

Գրանցման վերջնաժամկետն է  նոյեմբերի 21-ը, ժամը` 13:00-ն:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք  www.procreditbank.am