Մրցույթ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Մարտունի մասնաճյուղի ավագ մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:
Աշխատանքային պարտականություններն են
-հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
-հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
-Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
-հաճախորդի` պորդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
-բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
-բանկային փոխանցումների կատարում,
-բանկային հաշիվների բացում և վարում,
-ավանդների ընդունում,
-կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում,
-հաճախորդների սպասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան:
Ներկայացվող պահանջներն են
-բարձրագույն կրթություն,
-բանկային գործի իմացություն,
-բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
-հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
-թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
-բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
-հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
-լարված աշխատանք կատարելու ունակություն,
-զարգացած համակարգչային հմտություններ,
-հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին մինչև 2013թ. նոյեմբերի 20-ըներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որիհամարդիմումեք /Senior Specialist Martuni/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:
Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: