Մրցույթ՝ Հունաստանում ուսանելու համար

05.03.2018
Դիտումների քանակ՝ 561

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի (Հունաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Այս մասին տեղեկացնում է համալսարանի արտաքին կապերի բաժինը:

Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր
* սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում
* ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
* ունեն բարձր առաջադիմություն
* ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև մարտի 15-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
* անձնագրի լուսապատճենը
* ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
* մոտիվացիոն նամակ (անգլերեն)
* անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կազմակերպած քննությանը
* կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Այն ուսանողները, ովքեր չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, կարող են մասնակցել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպվելիք քննությանը, որի մասին տեղեկատվությանը հասանելի է այստեղ :
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Aristotle University of Thessaloniki":
1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կարող եք համոզվել, որ Ձեր հայտն արտաքին կապերի բաժինն ստացել է:
Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվելու: Խնդրում ենք բացառել նաև կրկնօրինակումները:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com
հասցեով: