Լեհաստանում ուսանելու հնարավորություն

24.10.2017
Դիտումների քանակ՝ 517

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ բակալավրիատում սովորող ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ հետաքրքրություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում: 

Ծրագրի դիմորդները պետք է մինչև  նոյեմբերին 5-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկեն՝

  • անձնագրի լուսապատճենը,
  • ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով,
  • մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  • անգլերենի  իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը,
  • նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիրդաշտում անհրաժեշտ է նշել "Bialystok University of Technology":   Դուք            կհամոզվեք,  որ արտաքին կապերի բաժինը ստացել է Ձեր  հայտը՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Խնդրում ենք բացառել նաև կրկնօրինակումները:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  հասցեով: