«Բաց դռների օր»` ՊրոԿրեդիտ Բանկում

23.09.2013
Դիտումների քանակ՝ 506

Երիտասարդ բանկիրների ծրագրի շրջանակներում ՊրոԿրեդիտ Բանկը  կազմակերպում է «Բաց դռների օր» : Այն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, 14.30-ին (տևողությունը 1 ժամ) : Դուք կստանաք ծրագրի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն կծանոթանաք` ծրագրի բովանդակությանը և նպատակներին, դիմելու նոր`առցանց (online) կարգին, ընտրության փուլերին, ՊրոԿրեդիտ Բանկում կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին:

Մասնակցելու համար գրանցվեք` զանգահարելով 010 546 092, 093 190 930 հեռախոսահամարներով (երկ-ուրբաթ 09.00-13.00 և 14.00-18.00) :

Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 26-ը, ժամը 13.00-ն:

Հասցե`Տերյան 105/1, Ցիտադել բիզնես-կենտրոն, 6-րդ հարկ, 604 սենյակ:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am :

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը