«ՀՊՏՀ Լավագույն ուսանող-2017» մրցույթ

23.10.2017
Դիտումների քանակ՝ 553

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, Երիտասարդության հանաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին ընդառաջ իրականացնում է «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2017» մրցանակաբաշխությունը: Մրցույթը հայտարարվում է 5 անվանակարգերով՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է: Յուրաքանչյուր անվանակարգին դիմելու համար պահանջվող պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՈւԽ կայքում՝ հետևյալ հղումով՝  https://goo.gl/DN7az3: