Փնտրվում են նորավարտ մասնագետներ
13.06.2013
Դիտումների քանակ՝ 338
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությանն անհրաժեշտ են օտար լեզուների գերազանց իմացությամբ և IT նորավարտ մասնագետներ` «Գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում» ծրագրում ընդգրկվելու նպատակով:
Ծրագրի տևողությունը երեք ամիս է: Այդ ընթացքում պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Ծրագրի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://employment.am/am/87/free.html:
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV–ները հետևյալ հասցեին` anka3105@mail.ru:
Վերջնաժամկետը 28.06.2013թ.-ն է:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը