Կբանախոսի շվեյցարական համալսարանի պրոֆեսորը

20.10.2017
Դիտումների քանակ՝ 351

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին, համալսարանի նիստերի սրահում անգլերենով դասախոսություն կվարի շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի պրոֆեսոր Սալվադոր Մոչիտան:  Բանախոսության առանցքում են լինելու առաջնորդությանն ու խմբերի կառավարմանն առնչվող հարցերը (Սալվադոր Մոչիտան դասավանդում է «Առաջնորդում և խմբերի կառավարում» առարկան): Հրավիրվում են դասախոսները, վարչական աշխատակիցները, թեմայով հետաքրքրված ուսանողները: