«Բաց դռների օր»՝ «ՊրոԿրեդիտ Բանկից»

21.05.2013
Դիտումների քանակ՝ 496

Ստորև ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինքի կենտրոնի մեզ տրամադրած` «ՊրոԿրեդիտ Բանկի» հայտարարությունը:

Մայիսի 22-ին ժամը 15.00-ին (տևողությունը` 1 ժամ)  «Երիտասարդ Բանկիրների Ծրագրի» շրջանակներում  «ՊրոԿրեդիտ Բանկը» կազմակերպում է «Բաց դռների օր»: Դուք հնարավորություն կունենաք ստանալու ծրագրի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն ծանոթանալու՝

•    Ծրագրի բովանդակությանը և նպատակներին

•    Դիմելու նոր՝ առցանց (online) կարգին

•    Ընտրության փուլերին

•    «ՊրոԿրեդիտ Բանկում» կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին

Վայրը. Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 6-րդ հարկ 604 սենյակ:
Մասնակցելու համար գրանցվեք՝ զանգահարելով 010 546 092, 093 190 930 հեռախոսահամարներով (երկ-ուրբաթ 09:00-13:00 և 14:00-18:00):
Գրանցման վերջնաժամկետը՝ 22-ը մայիսի, 2013, ժամը`12:00:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am: