Սլովակիայում ուսանելու մրցույթ

14.05.2013
Դիտումների քանակ՝ 367

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար ստորև ներկայացված մասնագիտություններով.

•Անասնաբուժություն
•Անտառագիտություն
•Առողջապահություն
•Ատամնաբուժական վիրաբուժություն
•Բիզնես և կառավարում
•Բնապահպանություն և շրջակա միջավայր
•Բժշկություն
•Դեղագործություն
•Գյուղատնտեսություն
•Ջրային ռեսուրսների կառավարում
•Կրթության կառավարում/Մանկավարժություն
•Հասարակագիտություն

Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել մինչև 26, իսկ ասպիրանտական ծրագրին՝ 23-35 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• սլովակյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•2 լուսանկար 3x4 չափսի,
• անձնագրի պատճենը,
• ստորագրված ինքնակենսագրություն /անգլերեն/ (CV)
• 2 երաշխավորագիր /անգլերեն/,
• բժշկական տեղեկանք՝ ըստ ներկայացվող ձևի
•ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
• բակալավրի/մագիստրոսի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Մրցույթը անցկացվում է.

•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 23.05.2013թ. /ներառյալ/:
Ասպիրանտուրայի մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մայիսի 27-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ,
հեռ. 56-23-64):

Աղբյուրը՝ http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=6019&lang=arm