ՀՊՏՀ-ում դասախոսություններ կվարի Վարշավայի տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչը

20.10.2017
Դիտումների քանակ՝ 378

Հոկտեմբերի 23-26-ը աշխատանքային այցով ՀՊՏՀ-ում է գտնվելու Վարշավայի տնտեսագիտական դպրոցի դասախոս Մարիա Յոհանը, ով հանդես է գալու բաց դասախոսություններով: Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ին  հյուրը կբանախոսի «Ծառայությունների շուկան և հաճախորդների բավարարվածությունը» թեմայով, իսկ հոկտեմբերի 26-ին, ժամը 14.10-ին՝ «Տուրիստական ուղղությունների բրենդավորում» թեմայով: Դասախոսություններն անցկացվելու են համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ, մուտքը՝ դարպասի կողմից): ետաքրքրված ուսանողները, դասախոսները և վարչական աշխատակիցները:

Հանդիպումները կազմակերպվում են «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: